Թրամփը և Նեթանյահուն նոր վերջնագիր են մշակում ՀԱՄԱՍ-ի համար․ NYT
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորել են նոր վերջնագիր ներկայացնել արմատական ՀԱՄԱՍ խմբավորմանը, որը վերահսկում է Գազայի հատվածը, հաղորդում է The New York Times-ը (NYT):
Այժմ Վաշինգտոնն ու Թել Ավիվը Համասի հետ համապարփակ համաձայնության են ձգտում՝ մասնակի, միանվագ համաձայնագրերի փոխարեն։ Վերջնագրի համաձայն՝ արմատականները պետք է ազատ արձակեն մնացած պատանդներին (առնվազն 20 մարդ)՝ Իսրայելի բանտերից պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելու դիմաց, և համաձայնեն պատերազմի ավարտի պայմաններին, այդ թվում՝ զինաթափմանը և ապագա մարտերի դադարեցմանը։ Հակառակ դեպքում, Իսրայելի բանակը կշարունակի իր արշավանքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)