Կրեմլը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ մեկ պայմանով
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ փորձագետների նախնական աշխատանքից հետո: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է առաջնորդների հանդիպմանը մեկ պայմանով, հաղորդում է ՏԱՍՍ-ը :
«Նախագահը [Պուտինը] չի բացառում նման հանդիպման անցկացումը փորձագիտական մակարդակով անհրաժեշտ աշխատանքների ավարտից հետո», - ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։
Նա հավելել է, որ այս պահին հանդիպումը կազմակերպելու համար անհրաժեշտ աշխատանքները դեռևս չեն կատարվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)