Դանակով կրծքին արված խաչ. Թուրքիայի հայերի Սբ. Ծնունդը մթագնել է. Amnesty International
Թուրքիա
Հունվարի 6-ին Սբ Ծնունդը նշող Ստամբուլի հայ համայնքի գլխավերևում ստվեր է կախվել, ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի 28-ին սպանվել էր ստամբուլահայ համայնքի ամենատարեց անդամը` 84-ամյա Մարից Քյուչուքը, ով դանակահարվել էր սեփական տանը:
Կազմակերպությունը նշում է, որ առայժմ սպանության մանրամասները չեն հրապարակվում, սակայն ենթադրում է, որ սա, ըստ ամենայնի, ատելության հողի վրա իրականացված հանցագործություն է:
Նման պնդման համար մասնավորապես հիմք է ծառայում «Ակոսին» զոհի որդու պատմածը, թե մոր կրծքին խաչ է արված եղել դանակով:
«Ակոսը» հիշեցրել է, որ սա վերջերս հայերի դեմ իրականացված միակ հարձակումը չէ Թուրքիայում: Ի թիվս այլ դեպքերի հիշատակվում է նաև 2011-ի ապրիլի 24-ին սպանված հայազգի զինվոր Սևակ Բալիկչիի սպանությունը:
Իր հերթին կազմակերպությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում հետամուտ լինել նման դեպքերի հետաքննությանը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ավելին անել` անհանդուրժողականության մշակույթից և ռազմատենչ ազգայնականությունից հրաժարվելու համար:
Նյութը՝ tert.am-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)