Իսրայելը ուժեր է կուտակում Գազայի հետ սահմանին․ NBC News
Աշխարհ
«Իսրայելի պաշտպանության բանակը զորքեր և ռազմական տեխնիկա է կուտակում Գազայի հատվածի հետ սահմանի մոտ՝ անկլավում ռազմական գործողությունների ընդլայնման հնարավոր ծրագրերին նախապատրաստվելու համար», - գրում է NBC News հրատարակությունը։
Միևնույն ժամանակ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Այա Լաբիբ Պրևոստը կանչել է Իսրայելի դեսպանին՝ կապված Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու ծրագրերի հետ։
Բրյուսելը ևս մտահոգություն է հայտնել նման քայլի հետևանքների վերաբերյալ և ընդգծել միջազգային իրավունքը և երկու պետությունների լուծմանը հարգելու կարևորությունը։
Այս ֆոնին հայտնի դարձավ, որ Նիդեռլանդները դադարեցնում է Իսրայելին նավատորմի համար սարքավորումների մատակարարումը՝ կապված Գազայի հատվածում իրավիճակի սրման հետ։ Այս մասին հայտնել է NOS հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Թագավորության արտաքին գործերի նախարարությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)