Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը. ստորագրվել են փաստաթղթեր
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվել է։ Հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը։
Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում։
Քիչ հետո, տեղի կունենա Թրամփի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդի Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)