Սպիտակ տունը 1 միլիարդ դոլար է պահանջում Կալիֆոռնիայի համալսարանից․ CNN
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից (UCLA) պահանջում է 1 միլիարդ դոլար՝ որպես դաշնային իշխանությունների հետ համաձայնագրի մաս, ուրբաթ օրը հաղորդել է CNN-ը ՝ հղում անելով համաձայնագրի նախագծին և բանակցություններին ծանոթ աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սպիտակ տունը անցյալ շաբաթ սառեցրել է համալսարանի համար նախատեսված 584 միլիոն դոլարի ֆինանսավորումը։ UCLA-ի կանցլեր Խուլիո Ֆրենկը աշխատակիցներին և ուսանողներին ուղղված նամակում զգուշացրել է, որ միջոցները «վտանգի տակ են», և որ դրանց կորուստը «ավերիչ» ազդեցություն կունենա համալսարանի հետազոտությունների վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)