«Հայկական ժամանակ». Վիկի ընկերն ընդդեմ գլխավոր դատախազի եղբոր
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստանը» քննարկում է Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել ԲՀԿ-ական Վահան Կարապետյանի թեկնածությունը, որը համայնքում հայտնի է Վահանիկ անունով:
Գործող պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանը չի առաջադրվելու: Այստեղից պատգամավոր է մտադիր դառնալ ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը՝ Աջափնյակ վարչական շրջանի ներկայիս ղեկավար Ռուբեն Հովսեփյանը: ԲՀԿ-ական Վահանիկը հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մտերիմ ընկերն է: ԲՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Արտակ Նազարյանը երեկ մեզ հայտնեց, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, բայց Վահան Կարապետյանն ամենահավանական թեկնածուն է: Որոշումը կկայացվի, երբ Կարապետյանը կվերադառնա Հայաստան: Նա, ըստ Նազարյանի, մասնագիտությամբ իրավաբան է, նաև բիզնեսներ ունի: ԲՀԿ-ն այս համայնքում պատգամավորության ևս մի թեկնածու ունի՝ Գարեգին Բաղդասարյանը, և եթե Վահանը վերջին պահին որոշի չառաջադրվել, ինչն, իհարկե, քիչ հավանական է, ԲՀԿ-ն կառաջադրի նրան»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ