Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Ալյասկայում
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ամերիկյան կողմը հենց նոր հայտարարեց Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին, ուրբաթ, Ալյասկայում հանդիպում կազմակերպելու համաձայնության մասին։ Ռուսաստանը և ԱՄՆ-ն մերձավոր հարևաններ են, սահմանակից են միմյանց։ Եվ լիովին տրամաբանական է թվում, որ մեր պատվիրակությունը պարզապես թռչի Բերինգի նեղուցով, և երկու երկրների առաջնորդների այդքան կարևոր և սպասված գագաթնաժողովը տեղի ունենա Ալյասկայում», - ասաց Կրեմլի խոսնակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)