Պուտինը նշել է պատերամզը դադարեցնելու իր պայմանը․ WSJ
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել լիարժեք դադարեցնել կրակը՝ Դոնեցկի մարզի արևելյան հատվածից ուկրաինական զորքերի դուրս գալու դիմաց: Hաղորդում Է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահը Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ վարչակազմին առաջարկություն է ներկայացրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը նախատեսում է զգալի տարածքային զիջումներ Ուկրաինայի կողմից, այդ թվում ՝ հեռացում Դոնեցկի մարզից, ինչպես նաև Ղրիմի նկատմամբ ռուսական ինքնիշխանության ճանաչում։
Ռուսաստանը խոստանում է դադարեցնել ռազմական գործողությունները, այդ առաջարկը ներառում է երկու փուլ. Առաջին՝ Կիևից պահանջում է զորքերը դուրս բերել Դոնեցկի մարզից և սառեցնել ռազմաճակատի գծերը։ Երկրորդ՝ համաձայնեցնել վերջնական խաղաղության պայմանագիրը Պուտինի, Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու միջև։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, անհայտ են մնում Մոսկվայի պլանները կապված Զապորոժիեի և Խերսոնի շրջանների հետ․ արդյոք Պուտինը ծրագրում է ամրագրել ընթացիկ առաջնագիծը, թե ապագայում թույլ է տալիս զորքերի ամբողջական դուրսբերման հնարավորությունը։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի