Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին․ ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Գերմանիայի ԱԳՆ նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը և նշել, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին կայուն խաղաղության ճանապարհին, ТАСС-ը:
«Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն իրենց պատմության նոր էջ են բացում։ Այն փաստը, որ երկու երկրները Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, հույսի աղբյուր է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, որոնք անցել են հակամարտությունների, տեղահանությունների և տառապանքների երկար պատմություն», - ասել է նախարարը:
«Այսօրվա օրը ցույց է տալիս երկու կառավարությունների պատրաստակամությունը լուծել բարդ հարցերը բանակցությունների միջոցով և գնալ բարդ փոխզիջումների», - հավելել է նա: Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է՝ Գերմանիան գործընկերների հետ արդեն որոշ ժամանակ ակտիվորեն աջակցում է հակամարտության կարգավորմանը դիվանագիտական ճանապարհով:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան