Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական Су-27 կործանիչի խոցման մասին Զապորոժիեի ճակատում
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը Զապորոժիեի ուղղությամբ խոցել են Ուկրաինայի զինված ուժերի Су-27 կործանիչ։ Այս մասին Telegram-յան իր էջում հայտնել է Ռուսաստանի հասարակական պալատի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը՝ նշելով, որ օդանավը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով։ Պիլոտի ճակատագրի մասին տեղեկություններ չկան։
Ռոգովի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ճակատի ակտիվ մարտական գոտում, որտեղ վերջին օրերին աճել է օդային ակտիվությունը։ Ռուսական կողմը դա ներկայացնում է որպես կարևոր հաջողություն օդային տարածքում վերահսկողություն պահպանելու համար։
Օգոստոսի 8-ին Ռոգովն արդեն հայտարարել էր, որ ռուսական բանակը դուրս է մղել ուկրաինական ստորաբաժանումներին Ստեպնոգորսկի երեք հենակետերից, որոնցից երկուսը վերցվել են վերահսկողության տակ, իսկ մեկը՝ ամբողջովին ոչնչացվել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան