Պուտին-Թրամփ հանդիպումը գլոբալ նշանակություն ունի․ նախկին կոնգրեսական
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման շնորհիվ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածությունը կարող է նվազել, պետությունների միջև երկկողմ հարաբերությունները կարող են կարգավորվել: Հայտնել է նախկին կոնգրեսական Դենիս Կուսինիչը, փոխանցել է Lenta-ն։
«Այս հանդիպումը գլոբալ նշանակություն ունի։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է ընկերներ լինեն, միասին աշխատեն հանուն խաղաղության և բարգավաճման։ Առաջին քայլն է հասկանալ միմյանց մտահոգությունները», - ասել է քաղաքական գործիչը։
Կուսինիչի կարծիքով, այդ հանդիպումը կնպաստի Ուկրաինայում հակամարտության ավարտին, սակայն, ըստ նրա, միայն հրադադարը բավարար չի լինի պատերազմն ավարտելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան