ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին
Արտաքին Քաղաքական
ԵՄ ընդլայնման հարցերով գերագույն հանձնակատար Մարtա Կոսը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ: Այս մասին նա գրել է իր X-ում։
«Շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ: Սա վճռական քայլ է հարատև խաղաղության և կայունության ճանապարհին։
Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցերին և պատրաստ եմ աջակցել կարգավորման գործընթացին և տարածաշրջանային փոխգործակցությանը», - գրել է նա:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան