Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը․ Վրաստանի ԱԳՆ
Աշխարհ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ մասին գրառում է կատարել X հարթակում։
«Այս շրջադարձային համաձայնագիրը կարևորագույն հանգրվան է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ապահովման գործում և ամուր հիմք է ստեղծում տարածաշրջանի երկարաժամկետ կայունության և զարգացման նոր հնարավորությունների համար։ Վրաստանը շարունակում է անսասան մնալ խաղաղությունը խթանելու և տարածաշրջանային համագործակցությունը ամրապնդելու իր հանձնառության մեջ»,-նշված է Վրաստանի ԱԳ նախարարության գրառման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)