Ուկրաինան մի քանի տասնյակ ԱԹՍ է արձակել Ռուսաստանի ուղղությամբ
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՊՕՏ միջոցներով տապալվել և ոչնչացվել է 35 ուկրաինական ԱԹՍ։
Դռոնների մեծ մասը՝ 19-ը, խոցվել են Կրասնոդարի երկրամասի տարածքում, 9-ը՝ Բրյանսկի մարզում, 4-ը՝ Ազովի ծովի ջրատարածքում, 2-ը՝ Կալուգայի մարզում, և 1-ը՝ Մոսկվայի շրջանի տարածքում։ Խոցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 15։30-ից մինչև 18։00-ը։
Նախօրեին Տաթարստանի Տուկաևսկի շրջանում հայտնաբերվել են երեք խոցված դռոնների մնացորդներ՝ շինհրապարակում։ Ոչ վիրավորներ, ոչ զոհեր չկան։ Մինչդեռ Կրասնոդարի երկրամասում, դռոնների անկման հետևանքով վնասվել է լարման էլեկտրահաղորդման գիծը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան