Սպիտակ տունը չի ծրագրում Թրամփ–Պուտին–Զելենսկի եռակողմ հանդիպում
Համաշխարհային Մամուլ
Սպիտակ տունը դեռևս չի ծրագրում եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը չի բացառում Պուտինի հետ Ալյասկայում կայանալիք բանակցություններին Զելենսկու մասնակցության հնարավորությունը, սակայն այս պահին Ուկրաինայի առաջնորդի ներկայությունը հանդիպման ծրագրում ներառված չէ։
Սենատոր Ալեքսեյ Պուշկովը նշել է, որ Ալյասկայի ընտրությունը որպես հանդիպման վայր ընդգծում է բանակցությունների երկկողմ, այլ ոչ թե բազմակողմ ձևաչափը։
Պուտինի և Թրամփի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին: Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ գլխավոր թեման կլինի Ուկրաինայում խաղաղությունը, իսկ քննարկվող առաջարկները կարող են ներառել տարածքների փոխանակում և Կիևի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարում:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի