Եթե Ղարաբաղի թեման դարձնեինք քննարկման թեմա, երբեք խաղաղության չէինք հասնելու․ Ռուբինյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Ինչպես որ Ադրբեջանն է կապ ստանում Նախիջևանի հետ, այդ նույն փոխադարձ առավելություններով Հայաստանը կապ է ստանում նախ՝ ինքն իր հետ, որովհետև, օրինակ, Կապանը և Մեղրին երկաթուղային կապ չունեն Երևանի հետ՝ Սյունիքով և Վայոց ձորով, դա սովետական ժամանակաշրջանում եղել է Նախիջևանով։
Ինչպես նաև Հայաստանը ստանում է կապ երրորդ երկրների հետ»,- այս մասին Հանրայինի հետ հարցազրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով երեկ Վաշինգթոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրին։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել է. «Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրեր, եղբայրներին խաբում ասում են, այ իշխանությունը փոխվի, դուք կվերադառնաք, խաղում են այդ մարդկանց հույզերի հետ եւ տալիս են անիրականանալի խոստումներ»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան