«Էս երկիրը պահողները կուլ են գնում, և հավասարապես կուլ են տալիս չպահողները». ասմունքում է Նազենի Հովհաննիսյանը (տեսանյութ)
ՏեսանյութերԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը կիսվել է հոլովակով, որում ասմունքում է․
«Սա փոքր երկիր է. փոքր ու նիհար. նիհար ու ցմահ.
սա երկիր է որը սրտի խնդիր ունի և դիաբետ շաքարային.
սա երկիր է՝ ցոգոլի ու ծիրանի խիստ անձնական ընտրության մասին.
երկիր՝ որտեղ ճտերին աշնանն են հաշվում. իսկ ձմռանը ստիպված մորթում նույն ճտերին.
սա երկիր է.
երկիր՝ պարտքի տետրում բարոյական լինելու և նամանավանդ երազ իմ երկիր որի հոգսերը՝ բնական մի բան է. իսկ հույսերը՝ ծուռ.
էս երկիրը պահողները՝ կուլ են գնում. և հավասարապես կուլ են տալիս՝ չպահողները.
բայց այնուամենայնիվ
սա փոքր երկիր է. փոքր ու նիհար. նիհար ու ցմահ.
սա երկիր է. խոստանում եմ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)