«Չորրորդ ինքնիշխանություն». Ստեփանակերտի օդանավակայանի բացումը նորից հետաձգվո՞ւմ է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդեն երկրորդ տարին է, ինչ Ղարաբաղում հայտարարում են, որ Ստեփանակերտի վերակառուցված օդանավակայանը պետք է շուտով բացվի, սակայն, բացումն այդպես էլ տեղի չի ունենում։ Այն պարբերաբար հետաձգվում է մի քանի ամսով։ Վերջին անգամ հայտարարվել էր, թե բացումը պետք է տեղի ունենար անցած տարվա մայիսի 9-ին, ապա՝ աշնանը։ Սակայն, անցած տարվա աշնանը ևս օդանավակայանը չի բացվել, չնայած դրա գրեթե ամբողջությամբ ավարտված լինելուն։ Այժմ էլ, ահա, ինչպես տեղեկացնում են Ղարաբաղի մեր աղբյուրները, օդանավակայանի բացումը հետաձգվել է ևս մի քանի ամսով։ Ի դեպ, հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն-2011-ի շրջանակներում անցկացվող Մոսկովյան ճաշկերույթի ժամանակ հայտարարվել է, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը 11 մլն դոլարի խոստում է տվել, իսկ հետագայում հայտնի է դարձել, որ Էռնեկյանը այդ գումարը տրամադրել է Ստեփանակերտի օդանավակայանի համար օդանավ ձեռք բերելու համար»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ