Չինաստանում մեկ շաբաթվա ընթացքում չիկունգունյա տենդի ավելի քան 1300 դեպք է գրանցվել
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում մեկ շաբաթվա ընթացքում չիկունգունյա տենդի ավելի քան 1300 նոր դեպք է գրանցվել, ինչը կրկնակի պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից, ըստ Գուանդուն նահանգի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«2025 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը նահանգում գրանցվել է չիկունգունյա տենդի 1387 նոր դեպք», - ասվում է զեկույցում։
Նշվում է, որ ծանր կամ մահացության դեպքեր չեն գրանցվել։ Վարակի դեպքերի մեծ մասը գրանցվել է Ֆոշան քաղաքում (1212), 103 դեպք հայտնաբերվել է Գուանչժոուում։
Չիկունգունյա տենդը վիրուսային վարակ է, որը մարդկանց է փոխանցվում արյուն ծծող միջատների խայթոցների միջոցով: Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է մոծակների երկու տեսակների՝ Aedes aegypti-ի և Aedes albopictus-ի միջոցով, որոնք կարող են նաև փոխանցել այլ վիրուսային տենդերի հարուցիչներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ