Պակիստանի վարչապետը բանակցել է Ալիևի հետ
Աշխարհ
Զրուցել եմ Իլհամ Ալիևի հետ և շնորհավորել նրան ու Ադրբեջանի ժողովրդին Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում ձեռք բերված պատմական խաղաղության համաձայնագրի կապակցությամբ։ Այս մասին սոցցանցերում գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
«Քննարկել ենք նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը, հատկապես առևտրի և ներդրումների ոլորտում, և վերահաստատել մեր հանձնառությունը՝ պահպանելու այս դրական դինամիկան։ Անհամբեր սպասում ենք առաջիկա օրերին բարձր մակարդակի մեր հանդիպումների շարունակությանը»,- նշել է նա։
news.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)