«Զանգեզուրի միջանցքի» հարցն այլևս չի քննարկվում․ Արաղչի
Արտաքին Քաղաքական
«Զանգեզուրի միջանցքի» հարցն այլևս չի քննարկվում, դրա փոխարեն քննարկվում է Հայաստանի ինքնիշխանության տակ գտնվող տարանցիկ ճանապարհը։ Հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է IRNA-ն։
«Միջանցքի հարցն ամբողջությամբ հանվել է օրակարգից, և այժմ խոսքը Հայաստանի ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհի մասին է», - հայտնել Է նախարարը: Արաղչիի խոսքով՝ Իրանն այս հարցի շուրջ բազմիցս բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի հետ:
Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Թեհրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր, հանդես է գալիս տարածաշրջանի երկրների լիակատար ինքնիշխանության պահպանման օգտին և չի ընդունում միջազգային սահմանների փոփոխությունները:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան