Օվալաձև աշխատասենյակի փետրվարյան հայտնի սկանդալը կարող է կրկնվել․ ABC News
Աշխարհ
Ալյասկայում Թրամփի և Պուտինի հանդիպումից հետո Վաշինգտոնի և Կիևի միջև հարաբերությունները կարող են կրկին սրվել: Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Թրամփի և Պուտինի հարաբերությունները անընդհատ գրանցում են վերելքներ և վայրէջքներ։ Հենց դա էլ Պուտինը ցանկանում է շտկել։ Պուտինի ծրագիրը քննարկելուց հետո Զելենսկին կհայտնվի փետրվարյան իրավիճակին մոտ իրավիճակում, երբ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցավ հայտնի սկանդալը», - ասել է նա։
Բոլթոնն ընդգծել է՝ առաջիկա հանդիպումը շատ ռիսկային է ոչ միայն Ուկրաինայի, այլև Արևմտյան դաշինքի համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)