ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, թե ով է uպանել «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանին (տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկվայի «Ալիյե պարուսա» բնակելի համալիրում փետրվարի 3-ի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել էր «Արբատ» կամավորական գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանը, իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից, հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը «ՌԻԱ Նովոստի»-ին։
«2025 թվականի սկզբից ի վեր ուկրաինական հատուկ ծառայությունները ավելի ու ավելի հաճախ են դիմում դիվերսիա իրականացնելու սցենարին, որի արդյունքում նրանք վերացնում են հանցագործներին՝ թիրախի հետ միասին։ Օրինակ է Մոսկվայի «Ալիյե պարուսա» բնակելի համալիրում, Ստավրոպոլ և Լուգանսկ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի ընթացքում զոհվել են երեք ռուս քաղաքացիներ, որոնք գործել են ուկրաինական հատուկ ծառայությունների հսկողության ներքո», - ասել է օպերատիվ աշխատակիցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)