Ալիևը կարգադրել է 2 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը միջոցներ հատկացնելու մասին»։
Փաստաթղթի համաձայն՝ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված նախագահական պահուստային ֆոնդից Ուկրաինային էլեկտրական սարքավորումներ մատակարարելու համար Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը հատկացվում է 2 միլիոն դոլար մանաթին համարժեք գումար։
Ավելի վաղ Ալիևը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր ադրբեջանական SOCAR-ի նավթաբազայի և Ուկրաինայի տարածքում գտնվող ադրբեջանական մյուս օբյեկտների, ինչպես նաև ադրբեջանական գազն Ուկրաինա տեղափոխող գազակոմպրեսորային կայանի ուղղությամբ «Ռուսաստանի թիրախային ավիահարվածների» մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)