ԿԺԴՀ-ն խստորեն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային
Աշխարհ
ԿԺԴՀ-ն դատապարտում է ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունները և դրանք համարում սադրանք։ Հայտարարել է ԿԺԴՀ-ի ՊՆ նախարար Նո Գվան Չհորը, գրում է Yonhap News Agency-ն։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության սադրիչ գործողությունները, որոնք Հյուսիսային Կորեայի դեմ են և կրկին լուրջ մարտահրավեր են նետում Կորեական թերակղզում և տարածաշրջանում անվտանգության ապահովման իրադրությանը։ Խստորեն նախազգուշացնում ենք այն բացասական հետևանքների մասին, որոնք կառաջացնեն նրանց գործողությունները», - ասված է փաստաթղթում:
ԿԺԴՀ-ում նշել են, որ երկրի զինված ուժերը պատրաստ են հետևողական և վճռական պատասխանի՝ սադրիչ գործողություններին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)