Նախկին միգրանտները կարող են զրկվել ՌԴ քաղաքացիությունից․ Պետդումա
Ռուսաստան
Ուժի մեջ է մտնում օրենքը, որն ընդլայնում է Ռուսաստանի Դաշնության ձեռք բերված քաղաքացիության դադարեցման հիմքերը, այժմ Ռուսաստանի անձնագիրը վերցնելու ավելի քան 80 պատճառ կլինի: Այս մասին հայտնել են Պետդումայի Telegram-ալիքում։
«Նրանք, ովքեր գալիս են Ռուսաստան, պետք է պահպանեն օրենքները, իմանան լեզուն, հարգանքով վերաբերվեն մեր մշակույթին և հավատքին։ Եվ, իհարկե, յուրաքանչյուր ոք պետք է ստանձնի Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանելու պարտականությունը», - ասել է Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Օրենքը պատրաստվել է պատգամավորների նախաձեռնությամբ, Պետդուման ընդունել է հուլիսի 17-ին, իսկ հուլիսի 31-ին այն ստորագրել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան