Ռյուտեն բացահայտել է Պուտին-Թրամփ հանդիպման հնարավոր արդյունքը
Աշխարհ
Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է սկիզբ դնել ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում տարածքների հարցի քննարկմանը: Այս մասին ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Երբ խոսքը գնա Ռուսաստանի կողմից դե ֆակտո վերահսկվող Ուկրաինայի տարածքի մի մասի ապագա գործարքում ճանաչման մասին, ապա դա պետք է լինի փաստացի ճանաչում, այլ ոչ թե դե յուրե քաղաքական ճանաչում», - նշել է Ռյուտեն:
Դաշինքի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ տարածքների փոխանակման հարցերը «պետք է օրակարգում լինեն»։ Նա նաև հայտարարել է՝ ռուս և ամերիկացի առաջնորդների հանդիպման ընթացքում պետք է շոշափվի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հարցը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)