Խոցվել է Մոսկվայի ուղղությամբ ուղարկված 7 անօդաչու սարք
Ռուսաստան
Մոսկվայի ՊՆՕ ուժերը ոչնչացրել են յոթ անօդաչու թռչող սարք, որոնք շարժվում էին Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-յան իր ալիքում հայտնել է, որ վերջին երկու անօդաչուները խոցվել են առավոտյան, իսկ դրանց բեկորների վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Օգոստոսի 11-ի առավոտյան, ժամը 09:35, 10:01 և 10:14-ին, Սոբյանինը տեղեկացրել էր ևս հինգ անօդաչուի խոցման մասին։ Ըստ պաշտոնական տվյալների, հարձակումը կազմակերպել էին Ուկրաինայի ԶՈւ անօդաչուները։
Ռուսական կողմի հաղորդմամբ, նման հարձակումներին ի պատասխան իրականացվում են բարձր ճշգրտությամբ հարվածներ օդային, ծովային և ցամաքային միջոցներով, ինչպես նաև ռուսական անօդաչուներով՝ բացառապես ռազմական օբյեկտների և ուկրաինական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ուղղությամբ։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ կիրառվում են բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգեր՝ նվազագույնի հասցնելու համար նման հարձակումների վտանգը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին