Ադրբեջանի սպառնալիքները մեզ վրա, դժվար թե ազդեն․ Զատուլին
Ռուսաստան
Ադրբեջանը, հավանաբար, արդեն զենք է մատակարարում Ուկրաինային «միջնորդների միջոցով», բայց դա Կիևին առանձնապես չի օգնում։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, փոխանցում է RTVi-ը։
«Ըստ որոշ տվյալների՝ նրանք այդ մատակարարումներն արդեն իրականացրել են՝ արկերի և այլն՝ միջնորդների միջոցով, այսինքն՝ Ադրբեջանն իրեն այդ առումով լրջորեն չի սահմանափակել։ Ուկրաինային զենք են մատակարարում շատ ավելի զինված երկրներ, և, այնուամենայնիվ, Ուկրաինային դա ոչնչով չի օգնում։ Այնպես որ, Ադրբեջանի սպառնալիքները մեզ վրա, կարծում եմ, դժվար թե ազդեն»,- ասել է Զատուլինը։
Պատգամավորը հավելել է՝ զենքի մատակարարումները և Ուկրաինային ցանկացած աջակցություն, որը նպաստում է ռազմական գործողությունների շարունակմանը, ռուսական բանակի կողմից կդիտարկվեն որպես ռազմական նպատակներ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան