ԱՄՆ-ում հայտնել են՝ Եվրոպան և Կիևը կփորձեն խափանել Թրամփ-Պուտին բանակցությունները
Աշխարհ
Կիևը և Եվրոպան կփորձեն խափանել կամ արժեզրկել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները, քանզի չեն ցանկանում պատերազմի ավարտ: Հայտարարել է բրիտանացի աշխարհաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը, հաղորդում է EADaily-ն։
«Զելենսկին չի ցանկանում հակամարտության ավարտը, համենայն դեպս այն պայմաններով, որոնք նրան կարող են առաջարկել Մոսկվան և Վաշինգտոնը։ Եվ դրանում նա արդեն աջակցություն է ստացել իր բրիտանացի և եվրոպացի ընկերներից», - հայտնել է վերլուծաբանը։
«Ուկրաինան և Եվրոպան պատրաստ չեն զիջումների գնալ, ուստի լուրջ դիմադրություն կցուցաբերեն», - նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)