Ալիևը հաստատել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները։
Ըստ փոփոխությունների՝ տարածքային պաշտպանությունը իրենից ներկայացնում է երկրի տարածքը, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը, պահպանելու և պաշտպանելու համար նախատեսված համազգային ռազմական և հատուկ միջոցառումների կոմպլեքս։ Տարածքային պաշտպանությունն ապահովում են զինված ուժերը՝ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց հետ համագործակցությամբ։
Ադրբեջանական ԶԼՄ–ները նշում են, որ փոփոխություններից առաջ տարածքային պաշտպանությունը ենթադրում էր պետական սահմանը, ծովափերը, կղզիները, կարևոր օբյեկտները և հաղորդակցությունները թշնամու ագրեսիայից պաշտպանելու միջոցառումներ, թշնամու դեսանտային և հետախուզական-դիվերսիոն խմբերի դեմ պայքարի միջոցառումներ, ինչպես նաև ռազմական դրությունն ապահովելու միջոցառումներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)