Լույս չի լինի. հասցեներ Ինչ իրավիճակ է Լարսում Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը 

Գյումրիում ազդարարվեց Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների մեկնարկը

Գիտություն և Մշակույթ

Գյումրիում ազդարարվեց Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների մեկնարկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Գյումրիի համայնքապետարանի, ՍԱԼՏՕ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ հանդես է գալիս Գյումրիում մեծամասշտաբ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2015 թվականից սկսած Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Այս տարի ևս նախատեսվում են բազմաբնույթ միջոցառումներ։ Այս մասին լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ նշեց ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։

«Սա մեզ համար շատ բացառիկ և կարևոր հարթակ է՝ խոսելու Հայաստանի, մասնավորապես՝ Գյումրու ստեղծարար երիտասարդական ուժի մասին։ Այս տարին առանձնահատուկ է նրանով, որ այս տարի ՄԱԿ-ի կողմից որպես երիտասարդության օրվա խորագիր ընտրվել է «Երիտասարդական նախաձեռնությունները հանուն կայուն զարգացման» թեման։ Սա մեզ համար շատ կարևոր է, քանի որ խոսքը գնում է համայնքներում երիտասարդության կյանքի որակի բարելավման ու բարեկեցության ապահովման մասին։ Մեզ համար սա միշտ հպարտանալու առիթ է, որ հենց Գյումրիում մեկնարկեցին երիտասարդության օրվան նվիրված միջոցառումները, որոնք լայն տարածում են գտնում հանրապետությունում։ Սա նաև հրաշալի հնարավորություն է, որ երիտասարդների ձայնը լինի լսելի, և նրանց դերը համայնքում՝ կարևորված»,-նշեց Արթուր Նաջարյանը։

ՀԿ խորհրդի նախագահը նաև տեղեկացրեց, որ միջոցառումների շրջանակում կանցկացվի «ՄԻՍՍԻԱ 17» քվեստը, որն իրականացվում է Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (ԵՀԿ) ծրագրի շրջանակում։ Գյումրիում հինգ երկրներից հյուրընկալված 20 միջազգային կամավորներ թատերական հրապարակում կկազմակերպեն քվեստ-մրցույթ, որը նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը ՄԱԿ-ի կողմից սահմանված կայուն զարգացման նպատակների վերաբերյալ։ Քվեստի ընթացքում մասնակիցները, ճիշտ պատասխանելով հարցերին կամ հաղթահարելով փորձությունները, կհավաքեն խճանկարի (փազլի) կտորներ, և որպես վերջնարդյունք՝ թատերական հրապարակում կստեղծվի կայուն զարգացման 17 նպատակներով խոշոր խճանկար։

Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցությամբ՝ Գյումրիում հյուրընկալված ծրագրի շուրջ 30 շրջանավարտ կամավորներ կներկայացնեն եվրոպական երիտասարդական ծրագրերի ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև կանցկացնեն վիկտորինա։

Ավելի ուշ՝ «Գայլուկ» ընկերության հետ համագործակցությամբ, թատերական հրապարակում կանցկացվի հանրային սպորտային և ժամանցային միջոցառում, իսկ միջոցառումների եզրափակիչը կլինի բացօթյա համերգը՝ YereOne Project բենդի և DJ STAVROS-ի մասնակցությամբ։

«1999 թվականից ՄԱԿ-ը օգոստոսի 12-ը հռչակել է Երիտասարդության միջազգային օր՝ որպես պայմանական հարթակ ևս մեկ անգամ բարձրաձայնելու երիտասարդների հիմնախնդիրները, հարցերը և հետաքրքրությունները։ Մենք ամեն տարի օգտագործում ենք այս առիթը՝ վերհիշելու այն, ինչին երիտասարդները ձգտում են, և այն խնդիրները, որոնց բախվում են։Հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ նշվում է երիտասարդության օրը՝ ունենալով ազգային օրենսդրություն, որը կարգավորում է ոլորտը և սահմանում երիտասարդների տարիքային շեմը։ Երիտասարդներին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել, քանի որ ժողովրդագրական փոփոխությունները բերում են նրան, որ աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, փոքրաքանակ երիտասարդները հոգում են ավելի մեծաքանակ և տարիքով մեծ սերնդի կարիքները»,-նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։

Գյումրիի համայնքապետարանը մշտապես մասնակցել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից օրվա խորհրդով կազմակերպվող միջոցառումներին։ 

«Ուրախ եմ, որ այդ համագործակցությունը արդեն տասը տարի շարունակվում է, և ունեմ վստահություն, որ այն կշարունակվի նաև ապագայում։ Համայնքապետարանի անունից պետք է ասեմ, որ մինչ այժմ բոլոր միջոցառումները ֆինանսավորվել են մշակույթի և երիտասարդության բաժնի կողմից։ Իսկ այս տարի ունենք ուրախալի լուր՝ շնորհիվ «Եվրոպան տեղայնացնում է» ծրագրի՝ 2025 թվականից Գյումրու համայնքային բյուջեում նախատեսված է առանձին 10 մլն դրամ՝ ուղղված երիտասարդական նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը։ Սա մեծ ձեռքբերում է»,-նշեց Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լույս չի լինի. հասցեներԻնչ իրավիճակ է ԼարսումԹրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան
Ամենադիտված