Ռուսաստանի «Լունա-27Ա» ինքնավար կայանի արձակումը հետաձգվել է
Ռուսաստան
Ռուսաստանի ինքնավար միջմոլորակային կայան «Լունա-27Ա»-ի արձակումը, որը նախատեսված էր 2028 թվականին, հետաձգվել է 2029 թվական: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Լև Զելենին:
«Այսպիսի արձակումները միշտ հետաձգվում են, հիմա 2029 թվականն է առավել իրատեսական ժամանակը»,- ասել է մասնագետը:
Նա հավելել է, որ «Լունա-27Բ» կայանի արձակումն նախատեսվում է «Լունա-27Ա»-ից մեկ տարի անց, որտեղ մեկը կուղևորվի Լուսնի Հյուսիսային բևեռ, մյուսը՝ Հարավային բևեռ: Վերջնական հերթականությունը դեռ չի որոշվել:
Ապրիլին Ռոսկոսմոսը հայտնել էր, որ ավարտվել են «Լունա-27» վայրէջքի սարքի մոդելի ստուգումները, իսկ գենդիրեկտոր Դմիտրի Բականովը՝ որ Ռուսաստանի ծրագրում առկա է Լուսնի մոտ վեց ինքնավար ապարատի արձակում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան