Գերմանիան մեկնաբանել է Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը
Արտաքին Քաղաքական
Բեռլինը հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու նպատակով Երևանի և Բաքվի պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման օգտին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Շտեֆեն Մայերը, փոխանցում է Lenta-ն։
«Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է Հարավային Կովկասում հակամարտության դադարեցման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Այժմ կարևոր է արագ իրականացնել համաձայնեցված քայլերը», - ասել է նա։
ԱԺ նախագահի խոսքով՝ Գերմանիան և ԵՄ-ն կշարունակեն իրենց ներդրումն ունենալ Հարավային Կովկասի համագործակցության ամրապնդման և խաղաղ զարգացման գործում:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան