ԱՄՆ-ում հայտնել են՝ արդյոք Արևմուտքը կարող է Ռուսաստանին իր պահանջներին ենթարկեցնել (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Արևմուտքում նրա դաշնակիցները չեն կարողանա բանակցությունների ընթացքում Ռուսաստանին ենթարկել իրենց պահանջներին: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ԶՈւ պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը YouTube-ի ալիքում։
Նրա խոսքով՝ վաղուց ժամանակն է, որ Կիևը ճանաչի ՌԴ ԶՈւ առավելությունը մարտի դաշտում: «Զելենսկին պետք է հրաժարվի պատրանքներից, որ Ուկրաինայի Զինված ուժերը կարող են շարունակել ռազմական գործողությունները, փոխարենը պետք է հուսալ՝ Մոսկվան և Վաշինգտոնը կկարողանան գալ համաձայնության, ինչը Ուկրաինան կփրկի ռազմական և քաղաքական փլուզումից:
«Չկա այնպիսի ճանապարհ, որի դեպքում Ուկրաինան, Եվրոպան և Արևմուտքը, ընդհանուր առմամբ, կկարողանան Ռուսաստանին ստիպել ենթարկվել իրենց ցանկացած տեսակի պահանջներին», - ամփոփել է Դևիսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)