EasyJet-ի օդաչուն երեկույթի ժամանակ մերկացել է. ուղևորները հրաժարվել են թռչել նրա հետ
Աշխարհ
Բրիտանական The Sun պարբերականի տեղեկացմամբ՝ EasyJet ավիաընկերության օդաչուն, որը 4 օգոստոսին Մեծ Բրիտանիայից ուղևորներ էր տեղափոխել Կաբո Վերդե (Աֆրիկա), երեկույթի ժամանակ ամբողջովին մերկացել է ուղևորների աչքի առաջ։
Օդաչուն նույն հյուրանոցում էր մնացել հանգստացող ուղևորների հետ՝ հնգաստղանի Melia Dunas Beach Resort and Spa-ում, և երեկոյան մասնակցել էր գիշերային խնջույքին։ Ակնատեսների խոսքով՝ մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո նա՝ ժամը 02:30-ի սահմաններում, մերկ է մտել փակ բար, ապա այցելել մարզասրահ և սպա-սրահ։
Երբ ուղևորները հաջորդ օրը ճանաչել են օդաչուին, հրաժարվել են նստել նրա ղեկավարած ինքնաթիռ։ Ավիաընկերությունը ստիպված է եղել շտապ գտնել փոխարինող անձնակազմ և ժամանակավորապես հեռացնել օդաչուին թռիչքներից՝ մինչև ներքին հետաքննության ավարտը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)