Աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը հեռանում է ՊՍԺ-ից
Սպորտ
Իտալիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման հեռացվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի հայտացուցակից և կլքի թիմը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ Իտալիայի հավաքականի 26-ամյա դարպասապահը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, և կողմերի միջև հարաբերությունները «լիովին խզված են»։
ՊՍԺ-ն դեռևս ունի երկու դարպասապահ՝ ռուս Մատվեյ Սաֆոնովը և Լուկաս Շևալյեն, որը թիմին միացել է օգոստոսի 8-ին: Նրանցից մեկը կխաղա «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար: Խաղը կկայանա Իտալիայի Ուդինե քաղաքի «Բլուներջի» մարզադաշտում օգոստոսի 13-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)