«Երկիր». Հանգուցալուծվում է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀԿ համամասնական ցուցակը գործարարներից զտելու շուրջ հայտարարություններից հետո այդ կուսակցության ներսում պարբերաբար քննարկումներ են կազմակերպվում՝ նրանց խորհրդարան ընդգրկելու և այդ կերպ չնեղացնելու ուղղությամբ: Ըստ մեր տեղեկությունների, հանրապետական գործարար պատգամավորների զգալի մասը դժգոհ են ցուցակից իրենց վտարելուց՝ անիմաստ համարելով այդ պարագայում կուսակցության քարոզչության վրա միլիոնների ծախսումը: Հանրապետականները գտել են «ճշմարիտ ուղին»: Որոշվել է՝ համամասնական ցուցակը, այնուամենայնիվ, զերծ պահել գործարարներից՝ դա ներկայացնելով որպես առաջընթաց՝ ժողովրդի վստահության քվեին արժանանալու համար, սակայն նրանցից ոմանց թույլ տալ առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: Առանձին քննարկումների արդյունքում այդ տեղերը ՀՀԿ-ն կբաժանի փողատուների միջև, և նրանք կմոռանան ցուցակի մասին:
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, 100 տոկոսանոց համամասնականի հարցը ևս պարբերաբար քննարկվել է ՀՀԿ-ում և թեև կողմնակիցների ոչ փոքր թվին, այնուամենայնիվ, որոշվել է բացառել այն՝ հենց գործարարների մուտքը ԱԺ ապահովելու համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ