Թուրքիայի օգնությամբ Եգիպտոսը և Քաթարը ՀԱՄԱՍ-ին առաջարկ են ներկայացրել
Աշխարհ
Թուրքիայի օգնությամբ Եգիպտոսը և Քաթարը ՀԱՄԱՍ-ին ներկայացրել են Գազայում հրադադարի նոր առաջարկ, որը նախատեսում է պատերազմի ավարտ և բոլոր պատանդների ազատ արձակում: Այս մասին հայտնում է Middle East Eye-ը։
Հաղորդագրության համաձայն՝ գործարքի շրջանակներում բոլոր պատանդները՝ ողջերն ու զոհվածները, ազատ կարձակվեն պաղեստինցի բանտարկյալների դիմաց, իսկ Իսրայելն իր զորքերը հետ կքաշի «արաբա-ամերիկյան վերահսկողության տակ» մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափման և Գազայի կառավարումից նրա հեռանալու մասին համաձայնության հասնելը:
Միջանկյալ փուլում Թուրքիան և մյուս միջնորդները պետք է երաշխավորեն, որ ՀԱՄԱՍ-ը կսառեցնի ցանկացած ռազմական գործողություն, ինչը թույլ կտա բանակցություններ վարել պատերազմի ամբողջական դադարեցման շուրջ: Պարբերականի տվյալներով՝ եթե ՀԱՄԱՍ-ն ընդունի առաջարկի պայմանները, այն կփոխանցվի ամերիկացի միջնորդներին՝ հետագայում Իսրայելին փոխանցելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)