ԱՄՆ-ում Զելենսկուն «գործիք» են անվանել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գործիք է ԱՄՆ-ի ձեռքում, որի կարծիքից է կախված նրա ներկայությունը բանակցային սեղանին։ Հայտարարել է ամերիկացի նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը, փոխանցում է ТАСС-ը։
«Զելենսկին այս հարցում ձայնի իրավունք չունի։ Նա գործիք է», - հայտարարել է Ռիթերը։ Նա մատնանշել է Զելենսկու «զուտ քաղաքական» դերը և առաջարկել՝ ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշումները կկայացնեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը:
Վերջինս ընդգծել է՝ նախագահը ներկա կլինի Պուտինի և Թրամփի բանակցություններին, եթե ԱՄՆ-ն համարի, որ նրա ներկայությունը «դիվանագիտական արժեք ունի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)