Ռուսաստանում ժամանակավոր կալանքի կենտրոնից ՀՀ քաղաքացիներ են փախուստի դիմել
Աշխարհ
Վեց մարդ է փախել ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչի քաղաքում գտնվող օտարերկրացիների ժամանակավոր կալանքի կենտրոնից։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նրանցից 5–ն արդեն ձերբակալվել է։
«Տղամարդիկ տեղափոխվել են Գուլկևիչի շրջանի ոստիկանության բաժանմունք։ Նրանց դեմ վարչական մեղադրանքներ են առաջադրվել Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների օրենսգրքի 19.3 հոդվածի համաձայն (ոստիկանի օրինական կարգադրությանը չենթարկվելը)», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ըստ РЕН ТВ-ի աղբյուրի՝ փախուստի դիմածների թվում կան Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Նրանցից Վյաչեսլավ Ժ.-ն դեռևս փախուստի մեջ է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)