Հայոց Աշխարհ. «Մրցակիցները զերծ կմնան ծայրահեղականությունից»
Հայկական Մամուլ
«Ժամանակակից Հայաստանում չի եղել դեպք, որ տեղի ունեցած որևէ ընտրությունից հետո մրցակիցները շնորհավորեն միմյանց, ընդունեն քվեարկության հրապարակված արդյունքները: Հակառակը, մեր երկրում ամեն մի համապետական ընտրություն վերածվում է տևական դիմակայության, որը վաղ թե ուշ զարգանում է որպես տարամետ քաղաքական ուժերի և նրանց կողմնակիցների առճակատում: Իսկ ծայրահեղական հռետորաբանության ու արկածախնդրության հակված առաջնորդների պարագայում բանն ընդհանրապես կարող է ավարտվել խոշոր ընդհարումներով և արյունահեղությամբ: Այդպես արդեն եղել է և, ցավոք, ոչ մեկ անգամ; Ու ամեն անգամ երկիրը և հասարակությունը, ի վերջո, ոչինչ չեն շահել, դեռ մի բան էլ հետ են ընկել զարգացման բնականոն ընթացքից։ Այդպես եղել, բայց էլի՞ այդպես կլինի»,- գրում է «Հայոց Աշխարհը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ