«Ժողովուրդ». Միհրանին պաշտոնանկ կանեն
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ղեկավար Միհրան Պողոսյանին (Քեթրինի Միհրան) օրերս կտեղափոխեն ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնին։ Երեկ՝ ամբողջ օրվա ընթացքում, ակտիվորեն լուրեր էին տարածվում, որ Պողոսյանին արդեն իսկ տեղափոխել են նախագահական։ «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք Պողոսյանին պաշտոնանկ են արել, ԴԱՀԿ մամուլի ծառայության քարտուղար Ռիմա Եգանյանը պատասխանեց. «Վերջին ժամանակներս անընդհատ շահարկվում է պարոն Պողոսյանի պաշտոնանկության հարցը, այդ առիթով ԴԱՀԿ ծառայության ղեկավարն արդեն իսկ խոսել է, և ավելացնելու ոչինչ չկա»։ Սակայն մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԴԱՀԿ ծառայության ղեկավարը, այնուամենայնիվ, օրերս պաշտոնանկ կարվի»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ