Իրանը երբեք չի ողջունել հարևան երկրներում օտարերկրյա ուժերի հայտնվելը․ Մոհաջերանի
Արտաքին Քաղաքական
Իրանական որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Զանգեզուրի միջանցքի» մասին տեղեկատվությունը ներկայացվում է խեղաթյուրված և մեկնաբանվում որպես Իրանի կողմից իր հյուսիսային սահմանների կորուստ: Հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին, գրում է Nournews-ը։
Նրա խոսքով՝ լայնորեն քննարկվող «Զանգեզուրի» հարցը շոշափում է Իրանի հյուսիսում գտնվող տարածքի միայն մի փոքր մասը։ Նա ընդգծել է՝ Իրանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում կայունության վերականգնմանը, պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը և նրանց ինքնիշխանության պաշտպանությանը:
Մոհաջերանին հավելել է՝ Իրանը երբեք չի ողջունել հարևան երկրներում օտարերկրյա ուժերի հայտնվելը: Իրավիճակը մշտական հսկողության տակ է։ Լավագույն լուծումը, նրա խոսքով, հենց տարածաշրջանի ուժերի կողմից կայունության ապահովումն է։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru