Ուկրաինայում զինված հակամարտությունը դարձել Է «Թրամփի պատերազմը»․ Ազարով
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունը, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը «իր պատերազմը չէ», այլևս ակտուալ չէ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, փոխանցում է EADaily-ն։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ այժմ հենց Թրամփն է որոշում կայացնում սպառազինություն մատակարարելու մասին, խոսում Կիևին հրթիռներ մատակարարելու մասին: «Սա արդեն նրա պատերազմն է։ Եվ նա արդեն ոչ թե միջնորդ է, այլ մասնակից։ Անկեղծ ասած չգիտեմ Թրամփը դա հասկանում է, թե ոչ», - ասել է Նիկոլայ Ազարովը։
Նախկին վարչապետի կարծիքով՝ այժմ ԱՄՆ նախագահը զբաղվում է նարցիզմով, սակայն իրականում նա արդեն պատերազմի մեջ է մտել Իրանի հետ։ Եվ մտնում է Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)