Ալյասկայի գագաթաժողովը Մոսկվայի հաղթանակն է․ Bloomberg
Վերլուծական
Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն ինքնին Մոսկվայի հաղթանակն է ներկայացնում։ Նման կարծիք է հայտնել Bloomberg-ը:
«Թրամփին Ալյասկայում հանդիպման հրավիրելն արդեն Կրեմլի հաղթանակն է։ Եթե գագաթնաժողովը ծառայի ԱՄՆ պատժամիջոցների հետաձգմանը կամ խաղաղ ծրագիր ծնի, որը տարաձայնություններ կսերմանի Ուկրաինայի և նրա դաշնակիցների միջև, ապա արդեն առավել ևս», - հայտնել է թերթը։
Ըստ պարբերականի՝ Պուտինը կարող է «հաղթել» Թրամփին առաջիկա հանդիպման ժամանակ, քանի որ նա բավականաչափ պատրաստված չէ: «Եթե Թրամփը ցանկանում է բանակցություններից դուրս գալ որպես գործարքների վարպետ, ապա ամենախելացի որոշումը կլինի գագաթնաժողովի հետաձգումը, քանի դեռ նա ավելի լավ չի պատրաստվել, - նշել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը