Ադրբեջանը «տոլերնատ երկիր» է․ Փաշազադե
Ադրբեջան
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն Ադրբեջանը անվանել է «տոլերնատ երկիր», հաղորդում է EADaily-ն:
Նրա խոսքով՝ էթնիկ, կրոնական և ռասայական խտրականություն հրահրող ատելության կոչերը, քաղաքակրթությունների բախման փորձերը, սրընթաց սպառազինությունը և իրական միջուկային սպառնալիքը մեծագույն սպառնալիքներ են ողջ մարդկության համար: Փաշազադեն նաև նշել է՝ «Ադրբեջանը, որպես հանդուրժողականությամբ և բազմամշակութայնությամբ աչքի ընկնող երկիր, առաջատար դեր է խաղում գլոբալ մակարդակում կրոնների և քաղաքակրթությունների միջև երկխոսության մեջ»:
«Այսօր ադրբեջանական պետությունը խաղաղ շինարարական աշխատանքներ և նախագծեր է իրականացնում օկուպացիայից ազատագրված տարածքներում բնակչությանը վերադարձնելու ուղղությամբ, ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի ապահովման համար», - հավելել է մահմեդական առաջնորդը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան