Հայաստանի պետական պարտքը սահուն մոտենում է 14 միլիարդ դոլարին․ «Հետք»
Հայաստան
2025 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 13.9 մլրդ ԱՄՆ դոլար։ Սա արտաքին և ներքին պետական պարտքի հանրագումարն է։ Ինչպես վկայում են Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալները, տարեսկզբի համեմատ պարտքն աճել է 1 մլրդ դոլարով կամ 7.9%-ով, գրում է «Հետքը»։
Արտաքին պետական պարտքը, որը հիմնականում միջազգային պետություններից, կազմակերպություններից վերցված վարկերն ու փոխառություններն են, եվրոբոնդերի թողարկման արդյունքում կուտակված պարտքերը, այս հունիսի վերջի դրությամբ կազմել է 6.9 մլրդ դոլար։ Առաջին կիսամյակի ընթացքում արտաքին պարտքն աճել է 489 մլն դոլարով կամ 7.6%-ով։
Արտաքին պարտքի շարքին «դասվեց» նաև այս մարտին Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրոբոնդերի (եվրապարտատոմսերի) թողարկման արդյունքում ստացված 750 մլն ԱՄՆ դոլարը։ Եկել էր հին պարտքերը մարելու ժամանակը, և պետությունը այդ նպատակով նոր պարտք ներգրավեց։ Առաջին անգամ չէր, որ Հայաստանը դիմում էր եվրոբոնդերի օգնությանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան