Հայաստանի նախկին ՄԻՊ-ը հայ-ադրբեջանական համաձայնագիրը անվանել է «պիղծ»
Հայաստան
Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը RT-ի հետ զրույցում հայ-ադրբեջանական նոր համաձայնագիրը որակել է որպես Հայաստանի ենթարկում Բաքվի կամքին։ Նրա խոսքով՝ փաստաթղթի 15-րդ հոդվածը դուրս է ցանկացած միջազգային իրավական տրամաբանությունից, քանի որ նախատեսում է, որ կողմերը պետք է հետ կանչեն միմյանց դեմ ներկայացված բոլոր հայցերը։
Ալավերդյանը դա գնահատել է որպես «վայրագ ենթարկում» և ընդգծել, որ նման պահանջը հարված է Հայաստանի շահերին։
Օգոստոսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները հրապարակել էին ԱՄՆ միջնորդությամբ պարաֆավորված համաձայնագրի ամբողջական տեքստը, որտեղ, բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մտադրությունից, նշվում է նաև տարածքային պահանջների բացակայությունը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան